ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Դատարկ տակառը միշտ էլ բարձր է զնգում

Դատարկ տակառը միշտ էլ բարձր է զնգում
20.06.2025 | 10:41

Մարդ, ով ո՛չ մի բարիք չի ստեղծում, ո՛չ մի հավելյալ արժեք չի ստեղծում, ընդհանրապես` հասարակության մեջ ունի 0 ներդրում, անգամ իր հարևանին գեթ մեկ անգամ օգնած չկա, 1000 դրամ պարտքի համար մարդու կոկորդ կկտրի, քննադատում է մարդկանց, ովքեր հասարակության համար ստեղծում են բարիք, հավելյալ արժեք, ներդրում ունեն հասարակական կյանքի կազմակերպման մեջ, օգնում են մերձավորներին, սրտացավ են երկրի համար:

Մաթեմատիկան ասում է` 0<ցանկացած դրական թվից և երբեք չի կարող լինել = ցանկացած այլ թվի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ